Վրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառյությանը, հայտնում է, որ Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։ Տղամարդը կորել էր ծովում երեկ:

Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացած երիտասարդը Ռուսաստանում ապրող հայ էր: Նա ժամանել էր Աջարիա հանգստի համար:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին սուզորդներ և իրավապահներ:

«Մենք հաղորդագրություն ենք ստացել երեկ երեկոյան, և անմիջապես սկսել ենք որոնողական աշխատանքներ իրականացնել: Այդ խմբի մեջ մտել են սուզորդներ, փրկարարներ, ինչպես նաև տեխնիկա, բայց շուտով մթնեց, և որոնողական աշխատանքների շարունակումն անհնար դարձավ: Մենք վերսկսեցինք աշխատանքներն այսօր առավոտյան և մոտ մեկ ժամ անց գտանք մարմինը»,- նշել են գործակալությունում:

 




Լրահոս