Դաժան ու ողբերգական դեպք Տավուշի մարզում. այրված «06»-ի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մոխրացած դի. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Վաղ առավոտյան ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նեքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգլի Գյոլ» կոչվող հատվածում այրված ավտոմեքենա կա, որի մեջ՝ մոխրացած դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչոթյան Բերդի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Բերդի թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս