Հայտնի է Ունիվերսիադային մասնակցող Հայաստանի թիմի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին Թայվանի Թայփեյ քաղաքում կմեկնարկի 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը: Ունիվերսիադայում Հայաստանի 16 ներկայացուցիչ հանդես կգա յոթ մարզաձեւում.

Սուսերամարտ. Մայքլ Հովհաննիսյան, Լիլիթ Էվոյան

Ջրացատկ. Ազատ Հարությունյան, Վլադիմիր Հարությունյան

Մարմնամարզության. Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան

Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ)

Թաեքվոնդո. Սերգեյ Վարդազարյան (68 կգ), Արսեն Գրիգորյան (87 կգ)

Ձյուդո. Շահեն Աբաղյան (60 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ)

Ուշու. Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ), Կարապետ Թեւոսյան (սանդա ուշու, 70 կգ)

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, այս մրցաշարին հայ ուշուիստներն առաջին անգամ են մասնակցում:

Մեր մարմնամարզիկներն արդեն Թայփեյում են, իսկ մյուս մարզիկները մրցավայր կմեկնեն տարբեր օրերի: Վաղը կկայանա ուսանողական խաղերի բացման արարողությունը: Մրցաշարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 30-ը:




Լրահոս