Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը հաղթեց Գարի Կասպարովին և Վիշի Անանդին

Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը հաղթեց Գարի Կասպարովին և Վիշի Անանդին

Սենթ Լուիսում մեկնարկել է կայծակնային խաղի մրցաշարը, որի առաջին օրն անցկացվում է 9 տուր: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 7 տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որի հաշվարկը կատարվում է արագ շախմատի արդյունքների գումարով: Լեւոն Արոնյանն այժմ ունի 17.5 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Հիկարու Նակամուրայից առաջ է 2.5 միավոր:

Արոնյանը կայծակնային խաղի մրցաշարի երրորդ տուրում հաղթել է վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, 5-րդ տուրում հաղթել է աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, 6-րդ տուրում նա հաղթանակ տարավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուի նկատմամբ, իսկ 7-րդ տուրում ուժեղ էր աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովից: Հայ գրոսմայստերը մյուս պարտիաներն ավարտել է ոչ ոքի: