ՄԻԵԴ-ի ներկայացուցչին թույլ են տվել հանդիպել Վահան Շիրխանյանի հետ

ՄԻԵԴ-ի ներկայացուցչին թույլ են տվել հանդիպել Վահան Շիրխանյանի հետ

Արդեն երկրորդ դատական նիստն է, որ Կենտրոն Եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկա է ՄԻԵԴ-ի ներկայացուցիչ Աննա Մարալյանը: Գրել էինք, որ Աննա Մարալյանը ՄԻԵԴ-ում իրականացնում է Նորք Մարաշ վարչական շրջանում «զինված հանցախմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպանությունը:

Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում Աննա Մարալյանը հայտնեց, որ իրեն թույլ են տվել հանդիպել Վահան Շիրխանյանի հետ «Արդեն երկու անգամ այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, խոսել ենք գործի մասին: Ցանկանում եմ նշել, որ մինչ այդ թույլ չէին տալիս, այժմ համապատասխան թույլտվության, փաստաթղթերի առկայության դեպքում թույլ են տվել տեսակցել»: