Այնպես էլ սուր աչք ունեք. Արթիկի քաղաքապետը` սպասքի գնումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել օգոստոսի 10-ին «Ույուտ Սենթր» ընկերության հետ: Ըստ որի`քաղաքապետարանը գնել է արծաթից պատրաստված 4 հատ պարգաներ: Մասնավորապես քաղաքային բյուջեի հաշվին գնվել է արծաթյա սպասք- մեկ կոմպլեկտը պարունակում է արծաթյա, նախշազարդ սափոր, 4-ից 6 հատ փոքր բաժակներ`50-60 գրամանոց եւ սկուտեղ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ արծաթից պատրաստված իրերի համար Արթիկի քաղաքապետարանը ծախսել է 225 հազար դրամ: Թե կոնկրետ ում համար են արծաթյա սկուտեղն ու բաժակները, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան չկա նշված: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ: «Այսօր գիշեր Լեհաստանի Վոդզիսլավ-Սլյոնսկիից պատվիրակություն է ժամանելու Արթիկ: Նշեմ, որ Արթիկին որպես քույր-քաղաք Վոդզիսլավ-Սլյոնսկին Արթիկի համար համարվում է քույր-քաղաք: Չորս օրով այստեղ են լինելու եւ արծաթե սկուտեղն ու բաժակները իրենց ենք նվիրելու: Տեղեկացնեմ նաեւ, որ մի քանի օր հետո Արթիկից է պատվիրակություն գնալու այնտեղ: Այնպես որ մենք էլ ենք նվերներ ստանալու: Այնպես էլ սուր աչք ունեք»,- նկատեց Արթիկի քաղաքապետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս