Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն այցելելու է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին: Միջոցառումը կանցկացվի Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է:




Լրահոս