Մանչեսթեր Սիթին պատրաստ է Մեսսիի համար վճարել 300 մլն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիիում»:

Ինչպես տեղեկացնում է «Yahoo Sport»-ը, անգլիական ակումբը պատրաստ է 30-ամյա արգենտինացու տրանսֆերի դիմաց «կապտանռնագույններին» վճարել 300 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, որի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:

Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 60 մլն եվրո: Նախորդ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 37 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս