Հինգշաբթի օրը կառավարության կազմը գրեթե ամբողջական կլինի. ովքեր են դեռ արձակուրդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ՝ օգոստոսի 24-ին կայանալիք նիստում գործադիրի կազմն արդեն գրեթե ամբողջական է լինելու: Ինչպես հայտնի է՝ նախարարները հիմնականում արձակուրդ են գնացել հենց օգոստոսին, իսկ նախորդ նիստում ներկա չէր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը և նրա փոխարեն նիստը վարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Հինգշաբթի օրը կայանալիք նիստում նախարարներից միայն արձակուրդում դեռևս գտնվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով արձակուրդում կգտնի մինչև օգոստոսի 24-ը ներառյալ: Մյուս նախարարները գրեթե արդեն գնացել արձակուրդ և եկել են, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն արձակուրդ կգնա օգոտսոսի 29-ից: Համեմատաբար վերջերս արձայուրդից վերադարձած նախարարներից են Դավիթ Լոքյանն ու Վահան Մարտիրոսյանը. նրանք արձակուրդից վերադարձել են օգոստոսի 18-ին:




Լրահոս