ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AFP գործակալությունը տեսանյութ է հրապարակել Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստության մասին: «Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսը նշել է, որ Ազնավուրը հարյուրավոր երգեր է կատարել ու բազմաթիվ մրցանակներ ստացել: «Նա իր այս տարիքում մինչ օրս ելույթներ է ունենում, ինչը հրաշալի է»,- ասել է Մարտինեսը:

«Մենք՝ հայերս, անսահման հպարտանում ենք նրանով և կիսում մեր ուրախությունն աշխարհի հետ»,- ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Պայծառ Թոմասյանը:

Շառլ Ազնավուրը ժամանել է Լոս Անջելես՝ օգոստոսի 24-ին մասնակցելու «Փառքի ծառուղում» իր աստղի բացման պաշտոնական արարողությանը:




Լրահոս