Էնքան սխալ բաներ կան արված մեր երկրում. նախ պետք է փոխել հիմնը. Ռուբեն Հախվերդյանը՝ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր սոցիալական էջերից մեկում  գրառում էր կատարել, որը մեծ աղմուկ  բարձրացրեց մտավորականության եւ հանրության շրջանում :

«Ամբողջ օրը գոռում ենք. արմեներենը միակ պետական լեզուն է։ Ճիշտ է։ Բայց եկեք զարգացնենք այն։ Միջնադարում ունեցել ենք 60000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100000, իսկ նրանք 1000000։ Ու մի բան էլ։ Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է»,- գրել էր նա։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Արդեն էնքան սխալ բաներ կան արված մեր երկրում, սկսած` հիմնից: Ա′յ, եթե փոխեն հիմնը, ես կասեմ, թե ինչ է կոչվում մեր երկիրը: Մինչեւ չփոխվի հիմնը, չի կարող փոխվել երկրի անունը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս