«ԳԱԶ» ավտոգործարանում սպանություններ են տեղի ունեցել. տուժածները փորձել էին օգնել ծեծվող կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ի Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ «ԳԱԶ» ավտոգործարանում, տղամարդը դանակահարել եւ սպանել է 3 մարդկանց. տեղեկացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Նախնական վարկածով` սպանությունների պատճառը խանդն է: Եւս 2 դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց: Գործարանից տեղեկացրել են, որ տղամարդը անձնական դրդապատճառներով է հարձակվել իր ծանոթ կնոջ վրա, իսկ մյուս աշխատակիցները տուժել են, երբ օգնության են շտապել կնոջը:




Լրահոս