Սիրիայի ընդդիմությունը դատապարտել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները Ռաքքայի բնակիչների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի ընդդիմությունը և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան դատապարտել է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած օդային հարվածները, որոնք դարձել են Ռաքքայում տասնյակ քաղաքացիների մահվան պատճառ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Երեքշաբթի Սիրիայի «SANA» գործակալությունը հայտնել էր, որ օրվա ընթացքում Ռաքքայում 78 խաղաղ բնակիչ մահանում է կոալիցիայի օդային ուժերի հարվածների հետևանքով:

«Ազգային կոալիցիան դատապարտում է այդ հանցագործությունները, և միջազգային կոալիցիան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչների մահվան համար», – ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս