Օգոստոսի 24. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել օգոստոսի 24-ին

79 – Վեզուվ հրաբխի ժայթքումը, որի հետևանքով կործանվեց Պոմպեյը

410 – վեստգոթերը՝ Ալարիքի ղեկավարությամբ սկսեցին ավարի ենթարկել Հռոմը, ինչը տևեց 3 օր

1456 – ավարտվեց Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը

1572 – Բարդուղիմեոսյան գիշեր. Ֆրանսիայի թագավոր Կառլոս VII-ի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվում Փարիզի հուգենոտները

1690 – Կալկաթա քաղաքի հիմնադրումը (Հնդկաստան)

1720 Սարդինիայի թագավորության ստեղծումը

1814 – բրիտանական զորքերը ներխուժում են Վաշինգտոն և հրդեհում Սպիտակ Տունը

1821 – Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվում է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից

1914 – գերմանական զորքերը գրավում են Նամյուրը (Ֆրանսիա)

1929 – Թուրքիան և Պարսկաստանը ստորագրում են բարեկամության պայմանագիր

1939 – ստորագրվում է Մոլոտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ սովետական և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից

1944 – սկսվում է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից

1954 – ԱՄՆ-ում արգելվում է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը

1960 – Անտարկտիդայի Վոստոկ կայանում գրանցվում է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (−88 °C)

1968 – Ֆրանսիան փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը, այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը

1991 – Միխաիլ Գորբաչովը հրաժարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի ընդհանուր քարտուղարի պաշտոնից

1991 – Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից




Լրահոս