ՖՈՏՈ. Մեծ աղջիկս մի փոքր խանդում էր մայրիկին, որ փոքրիկին ավելի ուշադրություն էինք դարձնում. Արմոն` երկրորդ դստեր ծննդյան մասին

ՖՈՏՈ. Մեծ աղջիկս մի փոքր խանդում էր մայրիկին, որ փոքրիկին ավելի ուշադրություն էինք դարձնում. Արմոն` երկրորդ դստեր ծննդյան մասին

Հուլիսի 16–ին Ֆրանսիայում ծնվել է երգիչ Արմոյի երկրորդ երեխան։ Երգչի կինը` Անին, կրկին դուստր է պարգևել ամուսնուն։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արմոն:

Արմոն ու կինը իրենց երկրորդ  դստեր անունը կնքել են Մարիա. «Մեծ աղջիկս մի փոքր խանդում էր մայրիկին, որ փոքրիկին ավելի ուշադրություն էինք դարձնում, գրկում, սիրում էինք, բայց խոսեցնիք հետը, թեպետ 2 տարեկան է, բայց որոշ բաներ հասկացավ, որ իր քույրիկն է`  ինքն էլ պետք է հոգ տանի նրա մասին»:

Արմոյի երկու դուստրերն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ են, երգչի խոսքով երեխաները կմեծանան, իրենք կորոշեն, թե որ երկրի քաղաքացի լինեն. «Վերջ ի վերջո հայ են, երբ վերադառնան հնարավոր է, որ Հայասատնի քաղաքացիություն ունենան: Այս պահին գնում – գալիս ենք Ֆրանսիա»,-ասաց նա:

Հարցին՝ ամառային հանգիստն ինչպես է անցկացրել, նա նշեց, որ եղել է Ֆրանսիայիում եւ կնոջ կարգավիճակից ելնելով չի հասցրել շրջագայել:

Լիդա Եղիազարյան