Այսօր հայտնի դերասան Շոն Քոներիի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոտլանդական, անգլիաական և ամերիկյան կինոյի դերասան, պրոդյուսեր Շոն Քոներին նկարահանվել է ավելի քան 70 կինոնկարներում: Աշխատել է նաև թատրոնում և հեռուստատեսությունում:

Ծնվել է 1930թ. օգոստոսի 25-ին Էդինբուրգում՝Շոտլանդիա:

16 տարեկան հասակում ընդունվել է ռազմածովային նավատորմ, որտեղ դարձել է բռնցքամարտի չեմպիոն, եղել է քարագործ, թիկնապահ, վարորդ, դագաղի լաքապատող և մանեկեն:

Նրա դեբյուտը կայացել է 1951թ. արվարձանային բեմում, իսկ կինոյում՝ 1956թ. «Հետադարձ ճանապարհ չկա» կինոնկարում:

Սակայն նրան ճանաչում է բերել 1962թ. Էկրան բարձրացած «Դոկտոր Նո» -ն, որտեղ հանդիսատեսին ներկայանում է «գաղտնի գործակալ 007»-ի դերով:

1953թ Շոնը մասնակցում է «Միստր տիեզերք» կուլտուրիստների մրցույթին, որտեղ գրավում է 3-րդ տեղը:

Նա հանդիսանում է Շոտլանդիայի Ազգային կուսակցության անդամ, և հանդիսանում է Անգլիայից անկախ Շոտլանդիայի կողմնակից:

2000թ. Շոնը ստացել է «Սէր» տիտուլ և «ասպետի» կոչում:

Մերժել է Գենդալֆի դերը «Մատանու տիրակալը» եռապատումում և դերը «Մատրիցա» կինոնկարում:

«Երբեք մի ասա երբեք» կինոնկարի նկարահանումների ժամանակ Շոնը մարտարվեստի դասեր է ստացել Սթիվեն Սիգալից:

1989թ. «People» ամսագրի կողմից ճանաչվել է ապրողների մեջ ամենասեքսուալ տղամարդը:




Լրահոս