«Զինված խմբի» գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը վիրահատվել է

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը վիրահատվել է

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր «Զինված խմբի» գործով դատական նիստը, սակայն նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը տեղեկացրեց, որ «Զինված խմբի» գործով կալանավորված ազատամարտիկ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանն օգոստոսի 22-ին վիրահատվել է: Նա այսօր դատարան չի ներկայացել:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Վլ. Առաքելյանը, ի պատասխան ArmLur.am-ի հարցին, ասել էր, որ իրեն լավ է զգում:

Նա լեղապարկի հետ կապված խնդիրներ ունի: