26.08.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Օգոստոսի 26-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս` նվիրված <<Մաքուր Հայաստան>> ծրագրին:

Ծրագրի շրջանակներում ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և
գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը կներկայացնի շրջակայքի աղբոտման համար նախատեսված նոր տուգանքները:

«Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ նոր օրենքը և «Վարչական
իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծով ՀՀ-ում կկիրառվի թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն և կսահմանվեն շրջակայքի աղտոտման համար տուգանքները:

***

Օգոստոսի 28-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ Հանրային խորհուրդի անդամ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհուրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը:

Թեման՝ Ինչպիսի՞  խնդիրներ են ի հայտ եկել սննդամթերքի շուկայում ու ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ խնդիրները կարգավորելու համար, ինչպիսի՞ արդյունավետությամբ է գործում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհուրդը։

Օգոստոսի 28-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Թեման՝ Աշխարհաքաղաքական հարցեր, ԼՂՀ հիմնահարց, նախագահի այց:

 




Լրահոս