Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էլ շատ նախաձեռնություններ է շարունակել Տիգրան Սարգսյանի ժամանակներից. ՀՀԿ-ի պատասխանը նախկին վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ներկայիս կառավարության գործունեությանը և նշել, թե արձանագրված հաջողություններն իր ժամանակվանից են գալիս: ArmLur.am-ը փորձեց ՀՀԿ-ից հասկանալ, թե ինչպես կմեկնաբանեն նախկին վարչապետի հայտարարությունը:

Ի պատասխան` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց հակասություններ չփնտրել տարբեր շրջանների կառավարությունների միջև, քանի որ դրանք հենց ՀՀԿ-ի կառավարություններն են:

«Եվ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարությունների քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է: Հովիկ Աբրահամյանի կառավարության մասին բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու, նրա հրաժարականի մասին նախագահ Սարգսյանը գնահատականը ներկայացրել է, այժմ նոր փուլ է, նոր մարտահրավերներ և մենք հուսով ենք, որ այն ծրագիրը, որը որ հաստատել ենք Ազգային ժողովում, կառավարությունը՝  Կարապետյանի գլխավորությամբ կարող է հաջողությամբ իրականացնել»,- նշեց նա:

Շարմազանովը ընդգծեց, որ կա շարունակականության գործոն, և Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էլ շատ նախաձեռնություններ է շարունակել, որոնք եկել են Տիգրան Սարգսյանի ժամանակներից: Նրա խոսքով, դա տրամաբանական է, քանի որ դրանց բոլորի պատասխանատուն ՀՀԿ-ն է:




Լրահոս