ՖՈՏՈ. ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել մանկական կոշիկ և կանացի ջինս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կոնյակի սպիրտի վաճառքից անցել է հագուստի եւ կոշիկի առեւտրին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել մանկական, կանացի, տղամարդկանց կոշիկներ եւ կանացի ջինսեր: Օրինակ, կանացի կոշիկները արհեստական կաշվից են, կաթնագույն են, նոր են: Իսկ ահա վաճառքի հանված կոշիկներից 17 զույգը գտնվում են տրորված վիճակում: Ընդհանուր վաճառվում է 264 հատ կանացի կոշիկ, որոնց արժեքը կազմում է 133 հազար 734 դրամ: Այսինքն կանացի մեկ կոշիկի արժեքը կազմում է շուրջ 506 դրամ: Բացի այս, ԴԱՀԿ-ն վաճառվում է նաեւ կանացի բլուզներ, որոնք նոր են, տարբեր գույների եւ տեսակների: Դրանք 137 հատ են, ընդհանուր արժեն 114 հազար 238 դրամ: Այսինքն մեկ բլուզն արժե 833 դրամ:

Իսկ ահա ԴԱՀԿ-ի վաճառքի հանած կանացի եւ տղամարդու կոշիկները զամշից են, մուգ շագանակագույն են: Դրանք 12 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով` 7 հազար 294 դրամ: Ի դեպ, կոշիկի միավորի արժեքը կազմում է 607 դրամ:
Վաճառքի հանված կան նաեւ մանկական կոշիկներ, որոնք արհեստական կաշվից են եւ կտորից: Դրանցից 121 զույգը գտնվում են տրորված, ապրանքային տեսքը կորցրած վիճակում: Ընդհանուր վաճառքի է հանվել 1488 հատ մանկական կոշիկ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 301 հազար 510 դրամ`կոշիկի միավորի արժեքը կազմում է 202 դրամ: Իսկ ԴԱՀԿ-ի աճուրդի հանած կանացի ջինսերը 105 հատ են, ունեն տարբեր գույներ: Յուրաքանչյուր ջինսի արժեքը կազմում է 972 դրամ:




Լրահոս