Բերման են ենթարկել «Պոպոք» մականվամբ 36-ամյա քրեական հեղինակությանը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչութայն քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ընթերականների ներկայությամբ խուզարկություն են կատարել և նրա մոտ հայտնաբերել են Մակարով տեսակի ատրճանակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը հանցագործ աշխարհում համարվում է քրեական հեղինակություն, մականունն էլ «Պոպոք» է:




Լրահոս