800-ից ավել թափուր տեղ՝ ԵՊՀ-ում. որ մասնագիտություններն են ոչ գրավիչ

800-ից ավել թափուր տեղ՝ ԵՊՀ-ում. որ մասնագիտություններն են ոչ գրավիչ

Այն, որ տարեցտարի նվազում է բուհ դիմորդների թիվը, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Ֆակուլտետներում մեծ թվով թափուր տեղերի առկայությունը չի շրջանցում անգամ Երևանի պետական համալսարանին: ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն,  ուսումնական հաստատություն ընդունվել է 2545 դիմորդ, որոնցից 420-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, մյուսները՝ վճարովի հիմունքներով:

ԵՊՀ դիմորդնորի թիվն այս տարի 2791-ն է եղել, որն էլ կազմում է հանրապետության՝ միասնական համակարգով քննություններ հանձնող դիմորդների շուրջ 30%-ը: Ինչպես մյուս տարիներին  այս անգամ ևս ամենից քիչ դիմորդներ են ունեցել Քիմիայի, ռուս բանասիրության և Աստվածաբանության ֆակուլտետները: Իսկ ամենաշատ թվով դիմորդները եղել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:

Ուսումնասիրելով երկրորդ փուլից հետո թափուր մնացած ֆակուլտետների ցանկը, պարզեցինք, որ այստեղ առաջատարը տնտեսագիտության ֆակուլտետն է, որտեղ առկա է 80 թափուր տեղ: Տնտեսագիտության ֆակուլտետին հաջորդում է Սերվիսի բաժինը, որտեղ առկա է 55 թափուր տեղ, երրորդն էլ՝ Անգելեն լեզուն և գրականությունն է՝ 52 թափուր տեղով:

Ներկայացնենք այլ տվյալներ.

Ֆիզիկա՝ 47 թափուր տեղ,

Միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու՝ 40 թափուր տեղ,

Աստվածաբանություն՝ 38 տեղ,

Երկրաբանություն՝ 36 տեղ,

Ֆարմացիա՝ 33 տեղ,

Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա՝ 30 տեղ:

Ընդհանուր առմամբ ԵՊՀ-ում առկա է 800-ից ավել թափուր տեղ:

Նաիրա Հովհաննիսյան