Աշխատավարձի հույսին ապրող պատգամավորը 9 մլն դրամով մեքենա է գնել. որքան ունեցվածք ունի «անհետ կորած» Ռուզաննա Մուրադյանը

Աշխատավարձի հույսին ապրող պատգամավորը 9 մլն դրամով մեքենա է գնել. որքան ունեցվածք ունի «անհետ կորած» Ռուզաննա Մուրադյանը

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է իր պաշտոնական հայտարարագիրը, որն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա ոչ բնակարան եւ ոչ էլ շարժական գույք չունի: Նա չի հայտարարագրել դրամական միջոցներ: Ըստ պաշտոնական հայտարարագրի`ապրում է միայն ստացած աշխատավարձով, որն էլ ամսական կազմում է 565 հազար դրամ: Անցած տարի եւս պատգամավորը ապրել է ստացած աշխատավարձով: Նույն պատկերն է նաեւ 2012, 2013, 2014, 2015 եւ 2016 թվականներին:
Սակայն փոքր-ինչ դրական փոփոխություն Ռուզաննա Մուրադյանի հայտարարագրում արձանագրվել է 2012 թվականին: Ըստ այդմ` չունենալով դրամական միջոց եւ ստանալով ամսական 248 հազար դրամ աշխատավարձ, նա 9 մլն դրամով գնել է Lexus RX 350 մակնիշի ավտոմեքենա: Ի դեպ, 2013 թվականին էլ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ունի մեկ բնակարան: Սակայն այդ մասին այս տարվա հայտարարագրում որեւէ տող անգամ չկա նշված:

Իսկ ահա նրա ամուսինը`Աշոտ Անտոնյանը, անցած տարի 28 մլն 920 հազար դրամով բնակարան է գնել, բայց որպես եկամուտ հայտարարագրել է ստացած կենսաթոշակը, որը ամսական կազմում է շուրջ 68 հազար դրամ: Հետաքրքիր է, թե ինչպես է ամուսինների մոտ հաջողվում առանց լուրջ եկամուտ ունենալու բնակարան եւ ավտոմեքենա գնել:

Հ. Գ. Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը նաեւ «Դպրոց-Կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ է եւ հայտնի է կրթության մասին իր բարձրագոչ հայտարարություններով: Սակայն այս օրերին, երբ ակտիվ քննարկվում է մարզերում եւ Երեւանում դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշումները, Ռուզաննա Մուրադյանը «անհետ կորած է»: