Ֆերարին երկարաձգել է պայմանագիրը Ֆետելի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆորմուլա 1-ի «Ֆերարի» թիմը հայտարարել է Սեբաստիան Ֆետելի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Գերմանացի ավտոարշավորդի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական թիմն աշխարհի քառակի չեմպիոնին առաջարկել է 120 միլիոն եվրո երեք տարվա համար:

Ավելի վաղ «Ֆերարին» երկարաձգել է պայմանագիրը Կիմի Ռայկոնենի հետ մինչև 2018 թվականը:




Լրահոս