ՖՈՏՈ. Մառախուղի պատճառով Մեսսիի եղբայրն ավտովթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաթիաս Մեսսին` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ եղբայրը, այսօր առավոտյան ավտովթարի է ենթարկվել արգենտինական Ռոսարիո քաղաքում:
Ավտոմեքենան, որի ղեկին եղել է 35-ամյա արգենտինացին, մխրճվել է բեռնատարի մեջ, հայտնում է «AS»-ը:

Հաղորդվում է, որ Մաթիաս Մեսսին աննշան վնասվածքներ է ստացել:
Վթարի պատճառը եղել են անբարենպաստ եղանակային պայմանները` անձրևն ու մառախուռը, ինչպես նաև թաց ճանապարհները: Այս մասին տեղեկացանք՝ Armsport.am ից:




Լրահոս