ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի զորամասում զինամթերքի պահեստի պայթյունի մանրամասները. ադրբեջանական իշխանությունները ցայտնոտի մեջ են

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի զորամասում զինամթերքի պահեստի պայթյունի մանրամասները. ադրբեջանական իշխանությունները ցայտնոտի մեջ են

Ադրբեջանի զորամասերից մեկի զինամթերքի պահեստում երեկ հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյունը։ ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել երկրի արևելյան Խըզըի շրջանում։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն: Փոխանցվում է, որ հրդեհի հետևանքով տեղում աշխատող 6 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այլ տուժածների մասին պաշտոնապես չի հաղորդվում:

Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ իրականում Ադրբեջանը զոհեր է տվել, վնասվել և ոչնչացվել է մեծ թվով զենք-զինամթերք, սակայն ադրբեջանական իշխանությունները փորձում են իրականությունն այլ կերպ ներկայացնել: Ըստ տեղի լրատվամիջոցների` իշխանությունները դեպքից հետո ամեն կերպ փորձում էին գաղտնի պահել պայթյունի իրական վայրը` արգելելով հրապարակել այն, քանի որ զինամթերքի պահեստները տեղակայվում են բնակավայրերում և դրանց մոտ, ինչը վտանգ կարող է ներկայացնել բնակչության կյանքի և առողջության համար:

«Արկերի կպնելու արդյունքում Խըզըի շրջանի Գիլյազի ավանի մի քանի բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։ Հրշեջների բրիգադները պայքարում են կրակի դեմ», – հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով շրջանի իշխանություններին։

Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում հրդեհի արդյունքում պայթյուն է որոտացել։ Հայտարարվել էր պատահարի վայրին մոտ գտնվող Գիլյազի, Սլատչայ և այլ բնակավայրերիբնակիչների տարհանում։

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը ամբողջապես սահմանափակել էր տրանսպորտի երթևեկությունը պայթյունի շրջանում։ Արգելափակվել էր դեպի ադրբեջանա-ռուսական սահման տանող ճանապարհի մի մասը։ Շտապօգնության մեքենաները չէին կարողանում մոտենալ դեպքի վայրին հրդեհի պատճառով: