Շուտով «Սյունիք ֆուդը» կսկսի արտադրական գործընթացը

Շուտով «Սյունիք ֆուդը» կսկսի արտադրական գործընթացը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը օգոստոսի 27-ին այցելել է «Սյունիք ֆուդ»  ընկերության արտադրամասի շինհրապարակ՝ ծանոթանալու ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։ Այստեղ ընթանում են պահածոների արտադրության կազմակերպման համար գործարանի հիմնադրման աշխատանքները։

Նախարարին տեղեկացրել են, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և արտադրամասը շուտով կգործարկվի։

Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 20 հիմնական աշխատատեղ և մոտ 210 սեզոնային աշխատատեղ։

Արտադրանքի մոտ 60%-ն նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ-երկրներ, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ։

ՀՀ կառավարության որոշմամբ ընկերությունն ազատվել է ներմուծվող սարքավորումների և հումքի մաքսատուրքից ևստացելավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի երկարաձգման թույլտվություն: