Ի սկզբանե Սամվել Բաբայանին կալանավորելու անհրաժեշտություն չկար. պաշտպան

Ի սկզբանե Սամվել Բաբայանին կալանավորելու անհրաժեշտություն չկար. պաշտպան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն իրավաչափ չի համարում դատարանի կողմից Բաբայանի կալանավորումը չփոխելու մասին որոշումը: Ինչպես հայտնի է՝ երեկ պաշտպանը երեք միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որոնք վերաբերում էին հարազատներին տեսակցելու և հեռախոսազրույցներ ունենալու արգելքի վերացմանը, խափանման միջոց կալանավորումը փոխելուն և գույքի վրայի արգելանքը հանելուն:

Այս երեք միջնորդություններից բավարարվեց միայն մեկը՝ տեսակցություններն արգելելու մասին որոշումը:  Պաշտպանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դատարանի որոշումներին, և հարցին՝ որքանով եք իրավաչափ համարում դատարանի որոշումները,  նշեց. «Գույքի վրա կալանք դնելու որոշումն ինչ-որ տեղ այո, բայց կալանավորման որոշումն իրավաչափ չեմ համարում: Ի սկզբանե Բաբայանին կալանավորելու անհրաժեշտություն չկար»: