Դոն Պիպոյի գործով կալանավորվածը տեղափոխվել է. որտեղ է նա գտնվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված Արկադի Քոչինյանին մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Արմինե Ֆանյանը` նշելով, որ ընդհանուր խցում Արկադի Քոչինյանի անվտանգությունը ապահովված է:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը։

Հիշեցնենք նաև, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Եվս մեկ անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և հայտնաբերվել էր դեպքից մի քանի օր անց։

Եվ ահա կալանավորումից հետո վ Արկադի Քոչինյանը սկզբնական փուլում հացադուլի էր դիմել, որ իրեն մենախցից չտեղափոխեն ընդհանուր խուց, քանի որ անհանգստացած է իր անվտանգության համար, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը վերջինիս տեղափոխել են ընդհանուր խուց եւ խոստացել են ապահովվել անվտանգությունը:




Լրահոս