Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախագահի մամուլի քարտուղար Է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող Բրյունո Ռոժեր Պետին նշանակվել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի քարտուղար եւ խորհրդականներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին հայտնել Է Ելիսեյան պալատը: Նախագահի մամուլի ծառայությունում ճշտել են, որ նա իր նոր պարտականություններին ձեռնամուխ կլինի սեպտեմբերի 1-ին: «Մամուլի քարտուղարի առաքելությունը կլինի Ելիսեյան պալատի դիրքորոշման մասին իրազեկելը, դրա համար նա կօգտագործի գոյություն ունեցող բոլոր կապուղիները, այդ թվում՝ հանրապետության նախագահի Twitter-ը»,-նշել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:

54-ամյա Բրյունո Ռոժեր Պետին աշխատել Է որպես ֆրանսիական առաջատար հեռուստատեսային ալիքների թղթակից եւ մեկնաբան: Էմանուել Մակրոնի նախընտրական արշավի ընթացքում Բրյունո Ռոժեր Պետին քանիցս մասնակցել Է «Հառաջ» շարժման (ներկայում «Հառաջ հանրապետություն») թեկնածուի աջակցման ակցիաներին, հաղորդել Է ՏԱՍՍ- ը:




Լրահոս