13-ամյա տղայի մահվան ելքով վրաերթի փաստով քրեական գործ է հարուցվել

13-ամյա տղայի մահվան ելքով վրաերթի փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզում «Беларус» մակնիշի առանց պետական համարանիշի տրակտորը Վանանդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչին՝ ծնված 2004թ.: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տրակտորի վարորդը հարցաքննվել է դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: