Ի վերջո, ՀՀ կառավարությունը Շիրխանյանի գործով պատասխանե՞ց ՄԻԵԴ-ին

Ի վերջո, ՀՀ կառավարությունը Շիրխանյանի գործով պատասխանե՞ց ՄԻԵԴ-ին

Հուլիսի 18-ին «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափում են մինչ օրս:

Ավելի ուշ ՀՀ կառավարությունը մինչեւ օգոստոսի 17-ը ժամանակ էր խնդրել ՄԻԵԴ-ից, որպեսզի կարողանար բոլոր փաստաթղթերը ներկայացնել:

Արդյունքում, ժամկետը լրացել է, եւ ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե, ի վերջո, ՄԻԵԴ-ի պահանջները իրականացվե՞լ են, թե՞ ոչ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Սահմանված ժամկետում ՀՀ կառավարությունն իր դիրքորոշումը ուղարկել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան»: