ԱԱԾ-ն 8 մլն դրամով ավտոմեքենաներ է վերանորոգել և ավտոպահեստամասեր տեղադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պայմանագիր է կնքել «Կարկոմավտո» ընկերության հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Կարկոմավտո» ընկերությունը ԱԱԾ-ին պատկանող «Շեւրոլե-Նիվա» եւ «Ուազ-Պատրիոտ» ավտոմեքենաներն է վերանորոգել եւ ավտոպահեստամասերն է տեղադրել:

Ընդհանուր ծառայության արժեքը կազմել է 8 մլն դրամ: Օրինակ, վառելիքի բաքի հանման եւ տեղադրման համար 12 հազար 500 դրամ է նախատեսվել վճարել, իսկ ղեկավարման բլոկի վերանորոգման համար`18 հազար 750 դրամ:




Լրահոս