ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի′ գնա» կատարումը` հրապարակի երգող շատրվանների երգացանկո՞ւմ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի′ գնա» կատարումը` հրապարակի երգող շատրվանների երգացանկո՞ւմ

ArmLur.am-ին լուրեր են հասել այն մասին, որ բազմաթիվ քաղաքացիներ Երևանի քաղաքապետարան են դիմել այն խնդրանքով, որպեսզի հանրապետության հրապարակի երգող շատրվանների երգացանկում ներառվի նաև Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի′ գնա» կատարումը:

Համենայնդեպս, քաղաքապետարանի շատ շրջանակներում խոսվում է նման դիմում-խնդրանք ստանալու մասին, այդ իսկ պատճառով ArmLur.am-ը փորձեց պարզել` ի վերջո, քաղաքապետարանը նման դիմումներ ստացե՞լ է և ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել:

«Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանը նման դիմում-խնդրանք չի ստացել»,- ի պատասխան մեր հարցադրմանը` նշեցին Երևանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ մեր հանրությանը քաջ հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի այս երգը հիթ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև հարևան Թուրքիայում: Այն համացանցում ավելի քան 80 միլիոն դիտում է ապահովել: