Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԶԾ պաշտոնյաների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի քաղաքականության և ծրագրերի օժանդակության գլոբալ բնապահպանական ֆինանսական գրասենյակի գործադիր համակարգող Ադրիանա Դինուի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու անձինք:

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ին բազմաթիվ ծրագրերի իրականացման շարունակականության համար: Արծվիկ Մինասյանը նշել է, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը տվել են արդյունք և ներկայում նախարարությունը նպատակադրել է ավելի բարձր արդյունքների ստացումը, որպեսզի ստեղծվի համագործակցության այնպիսի մոդել, որն օրինակելի կլինի այլ երկրների համար: Նախարարը հակիրճ խոսել է գերատեսչության գործառույթների մասին, անդրադարձել իրականացվող բարեփոխումներին: Հյուրերին ներկայացվել է նաև Հայաստանի կենսաբազմազանության ներկա վիճակը: Ադրիանա Դինուն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, ներկայացրել իր աշխատանքը, այն հնարավորությունները, որոնք կարող է ակնկալել Հայաստանը բնապահպանական հիմնադրամներից:

Իր խոսքում ՄԱԶԾ-ի պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանն արդեն օրինակելի է արձանագրած իր արդյունքներով, մասնավորապես, «Շենքերի էներգա-արդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրին մասնակցության առումով, որը Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) կողմից աշխարհում ֆինան¬սավորված 10-րդն է, իսկ եվրասիական տարածա¬շրջանում՝ առաջինը, որի մեկնարկային աշխատաժողովը նախատեսված է օգոստոսի 31-ին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև անտառային վերջին հրդեհներին, տնտեսական խնդիրների էկոհամակարգային լուծումներին, նախարարության կարողությունների հզորացմանը և մի շարք այլ հարցերի: Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը Ադրիանա Դինուին է նվիրել Հայաստանի Հանրապետության կարմիր գիրք և «Կանաչ Հայաստան» հրատարակությունները: Հյուրին հաճելիորեն զարմացրել է կովկասյան ընձառյուծի հետ նկարվելու առաջարկը, ինչ էլ իրականացվել է համակարգչային հավելվածի միջոցով ընձառյուծի եռաչափ անիմացիոն պատկերի համադրմամբ:




Լրահոս