ՖՈՏՈ. Կոտայքում անգիտակից վիճակում գտնվող տղամարդ է հայտնաբերվել. ո՞վ է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160-170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ:

Հագին եղել է մուգ գույնի ջինսե տաբատ, սև կոշիկներ։

Անձի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Հրազդանի բաժին /010/ 59-06-18, /0223/ 2-02-02, /098/ 63-65-53 հեռախոսահամարներով։




Լրահոս