Կարեն Կարապետյանը խախտում է ավանդույթները. սեպտեմբերի 1 չի նշի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտապես ավանդույթ է եղել. նոր ուսումնական տարվա առաջին օրը կառավարության ղեկավարը որեւէ դպրոց է այցելում: Սակայն այս տարի վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է խախտել ավանդույթը, ու այսօր որեւէ ուսումնական հաստատություն այց նախատեսված չէ:

Դրա փոխարեն վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Գյումրի: Կարծես թե նա իրեն ցանկանում է հեռու պահել նման միջոցառումներից, քանի որ չէր մասնակցել նաեւ Վերջին զանգի արարողությանը: «Ժողովուրդը» փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից պարզել, թե վարչապետն ինչու ուսումնական հաստատություն չի այցելելու: Ի պատասխան՝ խոսնակը նշեց, թե դա կառավարության ղեկավարի աշխատանքային գրաֆիկի հետ է կապված:




Լրահոս