ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ դատավորը մերժեց ռուսաստանյան լրատվամիջոցի և «Ժողովուրդ» թերթի թղթակիցների` Վահան Շիրխանյանին տեսակցելու փաստաբանի միջնորդությունը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ դատավորը մերժեց ռուսաստանյան լրատվամիջոցի և «Ժողովուրդ» թերթի թղթակիցների` Վահան Շիրխանյանին տեսակցելու փաստաբանի միջնորդությունը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվում  է «զինված խմբի» գործով դատական քննությունը:

Ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ռուսական լրատվամիջոցի մի ներկայացուցիչ և «Ժողովուրդ» օրաթերթի թղթակից Քնար Մանուկյանը տեսակցեն Շիրխանյանին:

Նախագահողը մերժեց միջնորդությունը, ապա փաստաբանը մեկ այլ միջնորդությամբ հանդես եկավ: Ելնելով Վահան Շիրխանյանի առողջական վիճակից` փաստաբանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոց կալանավորումը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, սակայն, դատարանը մերժեց նաև այս միջնորդությունը:

Առավել մանրամասն` տեսանյութում: