ArmLur.am-ի խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգում` հայտնելով, որ մանկապարտեզներում նախօրոք հերթագրվելուց և իրենց երեխաներին մանկապարտեզ տանելու հստակ օրը իմանալուց հետո, մանկապարտեզի տնօրինության կողմից տեղեկանում են, որ իրենց երեխան չի կարող մանկապարտեզ հաճախել:
Քաղաքացիների հաղորդմամբ` նրանց տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ միայն երեք տարին լրացած երեխան կարող է մանկապարտեզ հաճախել, մինչդեռ այդ մասին նրանց նախօրոք ոչինչ չեն հայտնել:
ArmLur.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը հայտնեց, որ իր երեխան 3 տարեկան է դառնում սեպտեմբերի 13-ին, սակայն վերջին օրով է հայտնի դարձել, որ 3 տարեկանը լրանալուց հետո միայն կարող է հաճախել մանկապարտեզ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ` հասկանալու համար, թե ինչու քաղաքացիներին նախօրոք չեն տեղեկացրել այս խնդրի մասին, և նման իրավիճակում գտնվող երեխաները երբ կկարողանան հաճախել մանկապարտեզ:
«Սեպտեմբերի 1-ից 13-ի ընթացքում երեխայի 3-րդ տարեկանը լրացած չի, ապա նա հեկտեմբերի 1-ից կգնա մանկապարտեզ: Ավելի ցցուն պատկերացնելու համար բերեմ դպրոցի օրինակը: Եթե երեխայի 6 տարեկանը լրանում է սեպտեմբերի, օրինակ, 13-ին, ապա այդ երեխան դպրոց պետք է գնա հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին, օրենքով հստակ ֆիքսված է: Երեխայի տարիքը պետք է գա, նոր գնա: Դպրոցում չես կարող յուրաքանչյուր ամիս երեխա ընդունել, որովհետև դասապրոցես ես անցնում, իսկ մանկապարտեզի դեպքում կարող ես կիրառել, որովհետև չկան առարկաների անցնել»,-ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Գևորգյանը: