Հայտնի է Տրանսպորտի նախարարության շենքի աճուրդի հերթական օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը մոտ մեկ տարի է, ինչ չի վաճառվում: Տեղեկացնենք, որ օգոստոսի 31-ին շենքը կրկին հանվել էր աճուրդի, սակայն այն չի կայացել` հայտ չլինելու պատճառով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ շենքը կրկին վաճառքի կհանվի: Այս նախարարության շենքի աճուրդը կկայանա սեպտեմբերի 19-ին: Վաճառքի հանված նախարարության շենքի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ:

Տեղեկացնենք, որ այս տարվա օգոստոսի 3-ին կառավարությունը որոշում էր կայացրել օտարել նշված գերատեսչության հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երեւանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող` 7809.9 քմ մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող ավելի քան 2520 հա հողամասը:

Աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել գույքի` 2520 քմ տարածքի կադաստրային արժեքը`151 մլն 239 հազար 348 դրամը: Իսկ գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից եռամսյա ժամկետում:

Բայց աճուրդը հաղթողը գույքի օգտագործման նպատակի եւ բնույթի փոփոխումները պարտավոր է համաձայնեցնել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ`կառավարության թույլտվությամբ:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի Հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հարեւանությամբ` նույն շենքում է: Ինչպես հայտնի է` Վահան Մարտիրոսյանը մինչեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելը, «Ռոստելեկոմ»-ի հիմնադիրն էր:




Լրահոս