ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մետրոպոլիտենը թաքցրել է հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը թեեւ տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա առաջին կիսամյակում 150.3 մլն դրամով նվազեցրել է պետական բյուջե կատարած հարկային վճարումները: Եթե այս տարվա եռամսյակում մետրոպոլիտենը պետական բյուջե կատարել է 330 մլն 120 հազար դրամի չափով հարկային վճարում, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 480 մլն 427 հազար դրամ:

Այստեղ, սակայն, տարօրինակ է փաստը. մետրոպոլիտենի հարկային վճարումները նվազել են այն դեպքում, երբ մետրոյից օգտվող ուղեւորների թիվը ավելացել է: Նույն ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մետրոյից օգտվող ուղեւորների թիվը 1.5 տոկոսով ավելացել է: Ու անհասկանալի է, թե ինչու է մետրոպոլիտենը նվազեցրել հարկերը: Մնում է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկը պարզապես թաքցրել է եկամուտները»:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս