Լեւոն Արոնյանն առաջադիմել է մեկ հորիզոնականով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի ամենամսյա վարկանիշային թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջադիմել է մեկ հորիզոնականով եւ այժմ 4-րդն է: Արոնյանն ունի 2802 միավոր:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը (2827 միավոր): Լավագույն եռյակում համապատասխանաբար տեղ են գտել Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2804) եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2803):

Լավագույն հարյուրյակի մեջ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի եւս երկու անդամ: Սերգեյ Մովսեսյանը 2671 միավորով 72-րդ է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 2667 միավորով 79-րդը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը նահանջել են եւ այժմ համապատասխանաբար զբաղեցնում են 51-րդ (2415) ու 56-րդ հորիզոնականները (2401):




Լրահոս