Ինչն է հիասթափեցրել ՕՐՕ-ի ուժերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հեռացել է քաղաքականությունից եւ այս փուլում որեւէ նման գործընթացի մաս չի ցանկանում կազմել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, թե այժմ ավելի շատ զբաղված է իր առողջական խնդիրներով. բուժվում է:

Կարապետյանն ընդգծեց, թե հիասթափված չէ քաղաքական դաշտից, սակայն այս փուլում համագործակցության եզրեր չի տեսնում ոչ մի ուժի, այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքին մաս կազմող որեւէ ուժի հետ, ում հետ համագործակցում էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ դաշինքի հետ քաղաքական համագործակցության դուրս չի գալիս նաեւ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով եւս ընտրություններին այդ ուժին էր սատարում:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե դաշինքից շատերի հետ ընկերներ են եւ մասնավոր հանդիպումներ ունենում են, սակայն ընտրություններից հետո դաշինքի առաջնորդների հետ գործնական հանդիպում որպես այդպիսին չի եղել:




Լրահոս