Ընտրակեղծարարները մաս-մաս կվճարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանը զիջեց Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակեղծարարության դիմած, մասնավորապես ՀՀԿ-ի օգտին քվեարկած Աշխեն Հովհաննիսյանին: Վերջինս, որ մայիսի 14-ին ավագանու ընտրություններում եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկն ու ծրարը եւ նրա փոխարեն քվեարկել էր Հանրապետական կուսակցության օգտին:

Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 800 հազար դրամով: Բայց քանի որ հանուն ՀՀԿ-ի ընտրակեղծարարության դիմած Հովհաննիսյանը չի կարող ինքնուրույն վճարել տուգանքը, դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ խնդրելով հնարավորություն տալ գումարը վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում: Դատարանն էլ ընդառաջել էր ընտրակեղծարարին:




Լրահոս