Հրդեհ Մրգաշեն գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 7-րդ փողոցի թիվ 2/11 հասցեում գտնվող տան (մոտ 10 քմ), անասնագոմի (մոտ 20 քմ), հացատան (մոտ 7 քմ ) տանիքների փայտե կառուցատարրերը, վառելափայտ (մոտ 5 խմ) և կախովի առաստաղ (մոտ 80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 01:07-ին:




Լրահոս