Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով

Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին պարտիան հաղթանակով ավարտեց Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցը Դենիել Քոդերին է: Առաջին ռաունդի առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը խաղաց սպիտակներով եւ առավելության հասավ 39-րդ քայլում:

Սեպտեմբերի 4-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասար հաշվի դեպքում, կանցկացվի թայ-բրեյք:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: