Խարդախների հանցավոր խմբավորումը միտումնավոր կերպով ձգձգում է դատական նիստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԿՀ-ներում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանն ու Ռազմիկ Արզունյանը փորձում են ամեն կերպ ձգձգել իրենց դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Հիշեցնենք` Երեւանի Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նրանց դեմ խարդախության համար ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի հատկանիշներով հարուցված գործի նախաքննությունը: Միայն հանցավոր խմբավորման պարագլուխը մեղադրվում է 48, իսկ Արզունյանը` 32 դրվագներով հանցագործություն կատարելու` մարդկանցից խաբեությամբ գույք հափշտակելու մեջ:

Այսօր պետք է տեղի ունենար նրանց հերթական դատավարությունը, բայց Արզունյանի` հանրային պաշտպանը, որ մոտ երկու ամիս առաջ էր ներգրավվել գործում, հայտարարել է, թե դեռ ամբողջությամբ ծանոթ չէ դատական գործին ու ժամանակ խնդրել ծանոթանալու համար: Հերթական նիստը կանցկացվի սեպտեմբերի 25-ին:

ArmLur.am-ի տեղեկություններով, այսկերպ վարվելու իմաստը մի կողմից տուժողներին ու վկաներին ձանձրացնելը եւ ժամանակ շահելն է, որպեսզի նրանք հոգնեն ու չներկայանան դատական նիստերին: Բացի այդ, խարդախները որոշել են այսպես ձգձգել դատական գործընթացը, եւ փորձելու են այդ ընթացքն օգտագործել տուժողներին միջնորդավորված համոզելու, որպեսզի դատարանում իրենց դեմ ցուցմունքներ չտան, բողոքներ չներկայացնեն: Բայց նույն աղբյուրների պնդմամբ, նրանց հազիվ թե հաջողվի հասնել նպատակին, առավել եւս, երբ ի վիճակի չեն վերադարձնել հափշտակված ապրանքները:




Լրահոս