Բյուրականի մերձակայքում 80 հա տարածք է այրվել. ինչ իրավիճակ է այժմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրդեհները կարծես թե հանգիստ չեն տալիս Հայաստանին: Այս անգամ էլ հրդեհ է բռնկվել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում: Ամբողջ գիշեր այնտեղ տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ:

ArmLur.am-ի հետ զրույցում Բյուրականի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգորյան Արշալույսը նշեց, որ հրդեհը մարված է, այժմ աշխատում են օջախների վրա:

«Այրվել է 80 հա տարածք: Այն ընդգրկել է անտառային խոտածածկ տարածքները: Վնասների չափը դեռ ճշտված չէ», – փոխանցեց նա:

Նրա խոսքով, բոլոր օջախները կվերացվեն և նոր միայն հնարավոր կլինի գնահատել վնասների չափը: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում, իսկ  տարածքում էլ առկա են  գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին:




Լրահոս