«Չկա նման ձայնագրություն… քառասունքից արդեն 3 օր անցել է, և բոլորը հասկացել են, թե ով` ով է». Նորիկ Սիմոնյանը` հորեղբոր բացահայտումների մասին. aravot.am

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին` Նորիկ Սիմոնյանը, Aravot.am-ի հետ զրույցում արձագանքում է հորեղբոր` Արամ Սիմոնյանի «բացահայտումներին», որոնք վերջինս ներկայացնում է լրատվամիջոցներին:

Նորիկ Սիմոնյանը հերթական հիմարությունն է համարում հորեղբոր պնդումները, թե ինքն է սպանել հորը, հետո դին նետել են երկրորդ հարկից. «Հերթական հիմարությունն է…անհիմն հայտարարություն է … բազմաթիվ ապացույցներ և փաստեր կան, իսկ մնացածի մասին, մի փոքր էլ համբերեք, ես անպայման կխոսեմ»: Անդրադառնալով Արամ Սիմոնյանի հայտարարությանը, թե իր ձեռքի տակ առկա են բազմաթիվ ձայնագրություններ, որոնք կատարվել են եղբոր կողմից, առկա է նաև դեպքի օրը վեճի ձայնագրությունը, որը Սիմոնյանը պատրաստվում է հրապարակել եղբոր քառասունքի օրը, Նորիկ Սիմոնյանը պատասխանեց. «Նախ չկա նման ձայնագրություն, եթե լինի` ավելի լավ … բացի այդ, քառասունքից արդեն 3 օր անցել է, և բոլորը հասկացել են, թե ով` ով է»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: