Թեժ քննարկումներ. ՀՀԿ-ականներն անգամ սենյակից դուրս էին տեղափոխվում

Թեժ քննարկումներ. ՀՀԿ-ականներն անգամ սենյակից դուրս էին տեղափոխվում

ԱԺ ՀՀԿ խմբակցությունն ամառային արձակուրդներից հետո երեկ առաջին նիստն էր անցկացնում: Այն բավական երկար տեւեց՝ 3 ժամից ավելի: Պատգամավորները կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են մյուս շաբաթ մեկնարկող ԱԺ լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցեր:

Ընդ որում, երեկվա փակ նիստում ՀՀԿ-ականները բավականին ակտիվ հարցեր էին բարձրաձայնում, ելույթ ունենում. նույնիսկ խոսում էին նրանք, ում ձայնը նիստերի դահլիճում չենք լսում: ՀՀԿ-ականների նիստը տեղ-տեղ իրոք թեժ էր, ու հաճախ քննարկումները տեղափոխվում էին սենյակից դուրս: